25 Օգս
2025
31° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելն ու ԱՄՆ-ն ձգտում են ներսից պառակտել իրանցիներին և տարածաշրջանի մուսուլմաններին միմյանց դեմ հանել․ Փեզեշքիան

Իսրայելն ու ԱՄՆ-ն ձգտում են ներսից պառակտել իրանցիներին և տարածաշրջանի մուսուլմաններին միմյանց դեմ հանել․ Փեզեշքիան

 «Միակ բանը, որը կարող է մեզ պաշտպանել թշնամու ցանկացած վնասից և հարձակումից, միասնությունն ու համերաշխությունն է», – հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ելույթ ունենալով 14-րդ գումարման կառավարության անդամների կողմից Իմամ Խոմեյնիի իդեալներին հավատարմության երդման արարողության ժամանակ։

Իրանի նախագահը, ելույթ ունենալով արարողության ժամանակ, հայտարարել է, որ երկրի ներսում և իսլամական պետությունների միջև միասնությունն Իսրայելի ռեժիմի դեմ պայքարի միջոցն է։ Նա ընդգծել է, որ միայն միասնությունն ու համերաշխությունը կարող են պաշտպանել թշնամու ցանկացած վնասից և հարձակումից։

Պետության ղեկավարը հավելել է, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները ձգտում են ներսից պառակտել իրանցիներին և տարածաշրջանի մուսուլմաններին միմյանց դեմ հանել։ Նա կոչ է արել խուսափել տարաձայնություններից և հարևանների հետ հակամարտությունների մեջ չմտնել՝ ընդգծելով, որ «մեր հարևանները մեր եղբայրներն են»։ Նրա խոսքով՝ մուսուլմանները պետք է միասնական ճակատ ներկայացնեն թշնամիների դեմ և միավորվեն։

Ռազմագերիներ