25 Օգս
2025
31° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը տենչում է Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալ, մինչդեռ հանձնաժողովի անդամների մեծ մասը դեմ է նրան․ The Washington Post

Թրամփը տենչում է Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալ, մինչդեռ հանձնաժողովի անդամների մեծ մասը դեմ է նրան․ The Washington Post

Նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց է ձգտում Նոբելյան խաղաղության մրցանակի, սակայն ի տարբերություն ԱՄՆ նախագահական քարոզարշավի, Նոբելյան խաղաղության մրցանակ շահելը կախված է հինգ հոգուց բաղկացած հանձնաժողովից։ Թրամփը կարող է չստանալ մեծամասնության քվեն։ Այս մասին գրել է The Washington Post-ը։

Նոբելյան մրցանակ ստանալու Թրամփի ցանկությունը եղել է նրա երկու ժամկետների ընթացքում, բայց նրա ջանքերն ակտիվացել են վերջին ամիսներին։ Նա բարձրաձայնել է, որ Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը, որի վրա աշխատել է վերջին շաբաթներին, կարող է լինել մրցանակի բանալիներից մեկը։ Սակայն հինգ նորվեգացի որոշում կայացնողներից առնվազն երեքը հրապարակայնորեն քննադատել են Թրամփին՝ նրա ուղին դարձնելով անորոշ։

Թրամփը պետք է գրավի կոմիտեի անդամների սրտերը, որոնք առայժմ առնվազն կասկածամիտ են ԱՄՆ նախագահին մրցանակը շնորհելու հարցում։ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Յորգեն Վատնե Ֆրիդնեսը դեկտեմբերին դատապարտել է «խոսքի ազատության քայքայումը նույնիսկ ժողովրդավարական երկրներում»՝ անվանապես դիմելով Թրամփին։

«Թրամփն իր ընտրարշավի ընթացքում լրատվամիջոցների վրա ավելի քան 100 բանավոր հարձակում է գործել», – նշել է 40-ամյա Ֆրիդնեսը, ով նաև ղեկավարել է խոսքի ազատությունը խթանող PEN Norway խումբը։

Նոբելյան կոմիտեի որոշ անդամներ չեն թաքցնում, որ իրենք ԱՄՆ նախագահի նկատմամբ սկեպտիցիզով են վերաբերվում։

«Նախագահի պաշտոնում ընդամենը 100 օրից մի փոքր ավելի աշխատելուց հետո Թրամփը լավ ընթացքի մեջ է ամերիկյան ժողովրդավարությունը քանդելու գործում և անում է ամեն ինչ, որպեսզի քանդի լիբերալ և կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգը», – մայիսին գրել է Քրիստին Կլեմետը՝ Նորվեգիայի նախկին կենտրոնամետ կրթության նախարարը և հանձնաժողովի հինգ անդամներից մեկը։

Հանձնաժողովի երրորդ անդամը՝ Գրի Լարսենը դեռևս 2017 և 2020 թվականներին ևս քննադատել է Թրամփին։ Հանձնաժողովի մյուս երկու անդամները Թրամփին քննադատելու հստակ պատմություն չունեն։ Նրանցից մեկը՝ ակադեմիկոս Ասլե Տոջեն, համակրանքով է գրել Բայդենի վարչակազմի օրոք Թրամփի իրավական դժվարությունների մասին։

Ինչպես նկատել է The Washington Post-ը, նախագահին գովաբանելը և նրան Նոբելյան մրցանակի արժանի հայտարարելը դարձել է Սպիտակ տուն այցելող որոշ համաշխարհային առաջնորդների համար պարտադիր պահանջ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջիններից էր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա հայ գործընկերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նմանատիպ հայտարարություններ են արել։

 

Ռազմագերիներ