25 Օգս
2025
31° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում կայացած գագաթնաժողովի արդյունքների մասին: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

Կողմերն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ռուս-իրանական համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: «Երկու նախագահները նաև «հաստատել են իրենց հանձնառությունը՝ տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցությունը հետագայում ընդլայնելու հարցում»,-ասված է հաղորդագրության տեքստում։

Նշվել է նաև, որ Ռուսաստանի և Իրանի նախագահները «համաձայնվել են հանդիպել Շանհայի համագործակցության կազմակերպության առաջիկա գագաթնաժողովում՝ Չինաստանում»։ Այն նախատեսված է անցկացնել Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

Ռուսաստանի նախագահի հետ զրույցում Իրանի առաջնորդը աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։

Ռազմագերիներ