11 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աջապահյանի պաշտպանները փորձագետների ներգրավում են պահանջել

Աջապահյանի պաշտպանները փորձագետների ներգրավում են պահանջել

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների միջնորդությունները:

Փաստաբանները պահանջել էին փորձագետների ներգրավում՝ պարզելու, թե արդյոք սրբազանի խոսքում հեղաշրջման կոչ կա, և արձանագրել, որ քննչական գործողությունների ժամանակ թեմի ներկայացուցիչը չի մասնակցել:

«Միքայել Սրբազանն իր կարծիքն է արտահայտել, ոչ թե կոչ արել: Մեզանից յուրաքանչյուրը կրկնում է նրա ասած արտահայտությունները` թե մենք թե լրագրողները, այսինքն պետք է բոլո՞րս ենթարկվենք քրեական պատասխանատվության», – նշել է պաշտպան Հարութ Ակլունցը:

Դատարանը նաև մերժեց Սրբազանի օրագիրը անթույլատրելի ապացույց ճանաչելու մասով պաշտպանական կողմի միջնորդությունը. պաշտպանականների թիմի գնահատմամբ` ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ կատարված խուզարկության ժամանակ:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ