
Գյումրու «Շիրակ» օդանավակայանից բացվում է միջազգային նոր ուղղություն
Գյումրու «Շիրակ» օդանավակայանը սեպտեմբերի 30-ից կսկսի սպասարկել նոր ուղղություն՝ Լառնակա (Կիպրոս). տեղեկացնում են «Շիրակ» օդանավակայանի մամուլի ծառայությունից։
«Չվերթերն իրականացնելու է հունգարական բյուջետային «Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից Լառնակայի միջազգային օդանավակայանից Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայան», – ասված է հայտարարությունում։
«Շիրակ» օդանավակայանից տեղեկացնում են, որ Գյումրի – Լառնակա – Գյումրի չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ` յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ, նաև հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:
Տոմսերն արդեն հասանելի են wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածում, արժեքը՝ սկսած €14.99-ից։