
Ֆրանսիայի ձախ կուսակցությունը խորհրդարան կներկայացնի Մակրոնի հրաժարականի առաջարկը
Ֆրանսիական ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունը մտադիր է սեպտեմբերի 23-ին խորհրդարան ներկայացնել նախագահ Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելու առաջարկ։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը։
«Մեկ տարի առաջ մենք արդեն բարձրացրել էինք նախագահի հրաժարականի հարցը։ Հիմա մենք դա կրկին կանենք սեպտեմբերի 23-ին, և անվստահության քվեարկությունից բացի, որը, ամենայն հավանականությամբ, կկորցնի իր իմաստը, քանի որ կառավարությունն այդ ժամանակ արդեն տապալված կլինի, մենք կներկայացնենք Մակրոնին իշխանությունից հեռացնելու առաջարկ», – նշել է Մելանշոնը France Inter ռադիոկայանի եթերում։
2024 թվականին «Անհնազանդ Ֆրանսիան» արդեն իսկ սկսել էր Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց, սակայն՝ ապարդյուն։ Այնուհետև խորհրդարանի ստորին պալատի օրենսդրական հանձնաժողովը մերժել է նախագահին իշխանությունից հեռացնելու բանաձևը (15 կողմ, 54 դեմ)։