
Հարավային Կովկասի երկրները պետք է ամրապնդեն տարածաշրջանային մեխանիզմները՝ միջտարածաշրջանային միջամտությունը կանխելու համար․ Իրանի ԱԳՆ
Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է. մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Նա նշել է, որ «Հարավային Կովկասի երկրները պետք է ամրապնդեն տարածաշրջանային մեխանիզմները՝ միջտարածաշրջանային միջամտությունը կանխելու համար, և Իրանը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ»։
««3+3» ձևաչափը պատմական է Հարավային Կովկասում։ Այն ստեղծվել է տարածաշրջանի երկրների, որոնց թվում են նաև Ադրբեջանը և Հայաստանը, և Հարավային Կովկասը ներառող պետությունների միջև խորհրդակցությունների համար։ Մինչ օրս բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել տարբեր երկրներում, և առաջին հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Թեհրանում։ Այս մեխանիզմը, մասնավորապես, արդարացրել է իրեն որպես տարածաշրջանային հարթակ, որը նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի լուծմանը», – նշել է նա։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ևս հայտարարել էր, որ «3+3» ձևաչափով (բանակցությունները կդառնան Հարավային Կովկասում առկա խնդիրները լուծելու ավելի արդյունավետ մեխանիզմ։