26 Օգս
2025
32° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոչ ոք չի կարողանա դիմադրել «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը․ Լուկաշենկո

Ոչ ոք չի կարողանա դիմադրել «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, որ ընթացքում քննարկվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրումը:

«Ես շնորհավորել եմ նրան… Հայաստանն ու Ադրբեջանն, այնուամենայնիվ, մեծ պլյուս են։ Ասում եմ՝ կեցցե՛ս, որ հնարավորություններ ես գտել բոլորին նստեցնելու բանակցությունների սեղանի շուրջ և կարողացել ես համաձայնության գալ հայերի և ադրբեջանցիների հետ նման համաձայնագիր ստորագրելու հարցում։ Գիտեմ, որ այս «Զանգեզուրի միջանցքը» չափազանց անհրաժեշտ էր Ադրբեջանի հետ կապն ապահովելու համար։ Նրանք իրենց դիրքորոշումն արտահայտեցին և ասացին՝ մենք կլինենք այս ամենի սեփականատերերը և կվերահսկենք։ Սա մեծ բան է», – նշել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ նախագիծն «իրականում դուր չի գալիս իրանցիներին, հատկապես՝ իրենց սահմանին»։

«Բայց ոչ ոք չի կարող դիմադրել դրան։ Սրանք խաղաղության համաձայնագրեր են, որոնք կօգնեն միջանցք կառուցել Հայաստանի տարածքով։ Հիմա երկու շրջաններն՝ Ադրբեջանը և նրա էքսկլավը, կապված կլինեն ոչ միայն օդային ճանապարհով։ Այն արժանի է դրան», – նշել է Բելառուսի նախագահը։

Ռազմագերիներ