
ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան կից կառույցների լուծարման մասին որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին
ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան կից կառույցների լուծարման մասին որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին․այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանը լուրջ քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Մեր երկիրը բացահայտ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործն է»,-նշել է Բայրամովը։