
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի անվտանգության ղեկավարի սպանության մասին
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայում ոչնչացրել են Մահմուդ ալ-Ասվադին՝ ՀԱՄԱՍ-ի անվտանգության ապարատի ղեկավարին. հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակը։
«Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել և ոչնչացրել է ահաբեկիչ Մահմուդ ալ-Ասվադին, որը ղեկավարում էր ՀԱՄԱՍ-ի անվտանգության ապարատը Արևմտյան Գազայում», – ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակի խոսքով՝ ալ-Ասվադը շարժման անվտանգության ապարատի կարևոր դեմք էր և ծառայում էր որպես կազմակերպության տեղեկատվության կարևոր աղբյուր։