27 Օգս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանին մեր գործընկերը համարելը թյուրիմացություն էր․ Զատուլին

Ադրբեջանին մեր գործընկերը համարելը թյուրիմացություն էր․ Զատուլին

Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի կողմից ներխուժում անվանելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի դեմ քայլ է կատարել․ Lenta.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչմանն, Ալիևը չի մեղանչում ճշմարտության դեմ. Ադրբեջանն այս դիրքորոշումն է պահպանել Ղրիմի վերադարձից ի վեր, պարզապես այն այնքան համառորեն չի բարձրաձայնել, որքան հիմա։ Ամենասկզբից Բաքուն այնպիսի դիրքորոշում ուներ, որը տարբերվում է մեր դիրքորոշումից, իսկ երբեմն նույնիսկ թշնամական էր։ Ժամանակի ընթացքում մենք սկսեցինք նկատել դա, չնայած դա պետք է նկատվեր հենց սկզբից», – նշել է պատգամավորը։

Զատուլինը բացատրել է, որ մինչ որոշակի պահ Ադրբեջանին զսպում էր Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների գիտակցումը, բայց հիմա դա այլևս այդքան էլ արդիական չէ։ Պատգամավորի խոսքով՝ Ալիևին այլևս միջնորդ պետք չէ՝ ի դեմս Մոսկվայի․ այժմ նա ունի Միացյալ Նահանգների աջակցությունը։

«Բայց այն փաստը, որ Ալիևը ուկրաինական հակամարտությունն անվանել է ներխուժում, արդեն իսկ ուղիղ հարձակում է Ռուսաստանի վրա։ Լավ է, որ մենք գոնե եզրակացություններ ենք անում։ Չպետք է խաբենք մեզ Ադրբեջանի հարցում և պատկերացնենք նրան որպես մեր գործընկեր։ Սա թյուրիմացություն էր», – վստահ է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Հանրապետությունը հակամարտության առաջին օրերից աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Նա նաև ուկրաինական պատերազմն անվանել է «ռուսական ներխուժում»։

Ռազմագերիներ