27 Օգս
2025
29° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը խոսել է Թրամփի «հրաշքների» և Ռուսաստանի «անհարգալից վերաբերմունքի» մասին

Ալիևը խոսել է Թրամփի «հրաշքների» և Ռուսաստանի «անհարգալից վերաբերմունքի» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփն արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի։

«Իմ հայ գործընկերոջ հետ միասին մենք նախագահ Թրամփին առաջադրել ենք Նոբելյան խաղաղության մրցանակի։ Նա իսկապես արժանի է դրան։ Ինչպես ես ասացի Վաշինգտոնում իմ մեկնաբանություններում, մի քանի ամսվա ընթացքում նա հրաշք է գործել Աֆրիկայում, Ասիայում, Հարավային Կովկասում։ Եվ սա նրա բնավորության մեջ է։ Սա նրա բնույթն է։ Նա խաղաղություն է ուզում։ Նա այնպիսի մարդ է, որը բացարձակապես չի համապատասխանում արևմտյան առաջնորդի ավանդական կերպարին», – նշել է Ալիևը Al Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը պատասխանատու չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար։

«Ադրբեջանը պատասխանատու չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար և երբեք չի հանդուրժի ագրեսիա կամ անհարգալից վերաբերմունք», – հայտարարել է Ալիևը։

Խոսելով Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների հետ կապված հանցավոր խմբի անդամների հունիսյան ձերբակալությունների մասին՝ Ադրբեջանի նախագահն այս պատմությունը որակել է որպես «Ռուսաստանում ադրբեջանցիների վրա անհիմն հարձակումներ»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Բաքուն «արձագանքում է կառուցողական և օրինական կերպով»։

Ռազմագերիներ