28 Օգս
2025
32° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Թրամփի երթուղին»՝ Նախիջևանի համար պատերազմի ճանապարհը․ EADaily

«Թրամփի երթուղին»՝ Նախիջևանի համար պատերազմի ճանապարհը․ EADaily

Շատ փորձագետներ մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «խաղաղության» նախաձեռնությունը պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում Հարավային Կովկասում, քանի որ այն ազդում է Ռուսաստանի և Իրանի ռազմավարական շահերի վրա և կարող է հանգեցնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության. գրել է EADaily-ին՝ ենթադրելով, որ լարվածության նոր կետը կարող է լինել Ադրբեջանի Նախիջևան էքսկլավը։

«Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքը», որն այժմ կոչվում է «Թրամփի ճանապարհ», 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի նախաձեռնողների հիմնական նպատակն էր: Այս երթուղին Միջին միջանցքի անբաժանելի մասն է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում, որը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) նախաձեռնություն է՝ Ասիան ցամաքային ճանապարհներով Աֆրիկայի և Եվրոպայի հետ կապելու համար»,- նշվել է հոդվածում։

Ինչպես ընդգծվել է, 44-օրյա պատերազմ հրահրելու համար 2018 թվականի ապրիլին Հայաստանում իրականացվել է «Թավշյա հեղափոխություն» գործողությունը, որի արդյունքում՝ իշխանության է եկել Նիկոլ Փաշինյանը։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Միջին միջանցքում ներառելու ծրագրի գոյության մասին են վկայում 2018 թվականին Թուրքիայում մեկնարկած ենթակառուցվածքային նախագծերը։

Այդ նախագծերի մեկնարկի պահին ՆԻՀ-ն Ադրբեջանից բաժանված էր Հայաստանի Սյունիքի մարզով և Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտիով։ Սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ, որը նախ հանգեցրեց 2020 թվականի պատերազմին, ապա՝ հայկական կողմի պարտությանը, ՆԻՀ-ից մինչև Ադրբեջան հեռավորությունը կրճատվել է մինչև 40 կմ՝ Հայաստանի Սյունիքի մարզով։

«Թրամփի ճանապարհի» գործունեությունը մեծապես կախված է ՆԻՀ-ի տարածքի նկատմամբ վերահսկողությունից։ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու և այս տարածաշրջանով անցնող լոգիստիկ ուղիների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ծրագրերին հակազդելու և նախկին ուժերի հավասարակշռությունը վերականգնելու համար Ռուսաստանը և Իրանը կարող են որոշել Ադրբեջանի էքսկլավը վերադարձնել իր «տնային նավահանգիստ»։

Հյուսիս-հարավը աշխարհագրորեն ամենահարմար երթուղին է, որը պոտենցիալ կարող է ոչ միայն երկաթուղով կապել Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը, այլև վերահսկել Միջին միջանցքի երկայնքով լոգիստիկ երթուղին։

Հնարավոր է՝ սա է էքսկլավում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող զորավարժությունների ինտենսիվության և մասշտաբի պատճառը։ Որոշ զորավարժությունների բնույթը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Թուրքիան Իրանին, այլ ոչ թե Հայաստանին են համարում պոտենցիալ հակառակորդ։ Ամերիկացի տնտեսագետ և հանրային քաղաքականության վերլուծաբան Ջեֆրի Սաքսը զգուշացնում է, որ տարածաշրջանի երկրները սպառնալիքի տակ են ԱՄՆ աշխարհաքաղաքական խաղերի պատճառով։

«Հարավային Կովկասի տարածաշրջանի ոչ մի երկիր երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի մաս, քանի որ մինչ դա տեղի կունենա, Հարավային Կովկասում կսկսվի ուկրաինական պատերազմ։ Ռուսաստանը երբեք դա թույլ չի տա»,- նշել է Սաքսը։

Ռազմագերիներ