
Wildberries-ի հիմնադիրը՝ ՌԴ ամենահարուստ կինը. որքա՞ն է գնահատվում նրա կարողությունը
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը շարունակում է գլխավորել Ռուսաստանի ամենահարուստ կանանց Forbes-ի 2025 թվականի ցուցակը։
Ձեռնարկատիրոջ կարողությունը գնահատվում է 7.1 միլիարդ դոլար։ 2024-ի համեմատ նրա կարողությունն աճել է 1.6 մլրդ դոլարով:
Ցուցակում երկրորդ տեղում է մասնավոր ներդրող Տատյանա Լիտվինենկոն, իսկ երրորդում՝ Inteco Management-ի նախագահ Ելենա Բատուրինան։ Նրանց կարողությունը գնահատվում է համապատասխանաբար 3 մլրդ և 1.3 միլիարդ դոլար։