
Արզական գյուղում կրակի տարածումը տներ կանխվել է, տուժածներ չկան. ABC media-ին մանրամասներ են հայտնել ՆԳՆ-ից
Կրակի տարածումը Արզական գյուղի բնակիչների տներ կանխվել է. ABC media-ի հետ զրույցում ասել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Այրվում է բուսածածկ տարածք։ Մեծաթիվ ուժեր են նըրգրաված հրդեհաշիջման աշխատանքներում, մոտ 100 փրկարար ծարայողներ այնտեղ են։ Նրան են միացել նաև էկո պարեկային ծառայության աշխատակիցներ և բնակիչներ»,- ասել է Սարգսյանը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությաններից շուրջ 100 փրկարարական ծառայող, Հայ-ռուսական մարդասիրական հումանիտար արձագանքման կենտրոնի, էկոպարեկային ծառայության, անտառտնտեսության աշխատակիցներ և Արզական գյուղի բնակիչներ։ Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Ա․Մկրտչյանը և փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. այս պահին տուժածներ չկան։