
Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով հարյուրավոր զոհեր կան
Աֆղանստանում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ գրում է Reuters–ը։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ցնցումները սկսվել են գիշերը Ջալալաբադ քաղաքից մոտ 30 կիլոմետր (19 մղոն) հեռավորության վրա՝ Պակիստանի հետ սահմանին. հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Թալիբանի պաշտոնյաները հաստատել են, որ տարածաշրջանում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ։
Աֆղանստանի Ներքին գործերի նախարարության խոսնակ մուֆթի Աբդուլ Մատին Քանին հայտարարել է, որ զոհվել է 622 մարդ, վիրավորվել է ավելի քան 1300 մարդ, որոնք բուժօգնություն են ստանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել Նանգարհարի արևելյան նահանգներում, այդ թվում՝ Ջալալաբադում և Կունարում։
Տարածքում գրանցվել է առնվազն հինգ հետցնցում՝ 4.5-ից մինչև 5.2 մագնիտուդով։ Այս հետցնցումները կարող են շարունակվել օրեր շարունակ և ավելի ուժեղ լինել, քան սկզբնական երկրաշարժը։