01 Սեպ
2025
35° c ԵՐԵՎԱՆ
32° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Անդրկովկասը և Հյուսիսային Աֆրիկան

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Անդրկովկասը և Հյուսիսային Աֆրիկան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է մի շարք տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան և Անդրկովկասը։

«Մեր ուշադրության կենտրոնում են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան և Անդրկովկասը։ Ռուս-թուրքական համագործակցությունը այս բոլոր ոլորտներում լավ հաստատված է, կոնկրետ, օգտակար և, կասեի, վստահելի»,- հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

Պուտինը վստահություն է հայտնել, որ Թուրքիան կշարունակի հատուկ դեր խաղալ ուկրաինական կարգավորման գործում։

«Մենք շնորհակալ ենք մեր թուրք ընկերներին ուկրաինական ճգնաժամի լուծման քաղաքական և դիվանագիտական ջանքերում նրանց նշանակալի ներդրման համար։ Այս տարվա մայիսից Ստամբուլում արդեն անցկացվել են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երեք փուլ, որոնք հնարավորություն են տվել առաջ շարժվել հումանիտար ոլորտի մի շարք գործնական հարցերի լուծման գործում»,- հավելել է Պուտինը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իր հերթին, հայտարարել է, որ ակնկալում է Պուտինի այցը Թուրքիա, և դրա առաջարկը մնում է ուժի մեջ։

Ռազմագերիներ