
ԵԱՀԿ-ն փակում է Մինսկի խումբն՝ անվավեր ճանաչելով հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը. Ադրբեջանի ԱԳՆ
2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ մշտական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները. հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Ըստ որոշման, որը հիմնված է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարների համատեղ նամակի վրա, որը ուղղվել է ԵԱՀԿ գործող նախագահին 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման ժամանակ, 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, Մինսկի համաժողովի շրջանակներում քննարկվող հակամարտության, ինչպես նաև Բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը։
ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է ավարտել այդ կառույցների փակման հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։ Որոշմամբ նաև անվավեր են ճանաչվում ԵԱՀԿ շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը։