01 Սեպ
2025
31° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գարեգին Խումարյանը մեկնաբանել է իր դեմ քրեական գործի հարուցումը

Գարեգին Խումարյանը մեկնաբանել է իր դեմ քրեական գործի հարուցումը

Մեղադրանքը, որը նախաձեռնվել է բացարձակ շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի․ ABC mediaի հետ զրույցում ասել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը։

«Անվանս շուրջ հարուցված քրեական գործի վերաբերյալ կասեմ հետևյալը․ այն վերաբերում է իմ կողմից դատական կարգով Հանրային ռադիոընկերության տնօրենի այսպես կոչված մրցույթի հետևանքները դատական կարգով բողոքարկելու գործընթացին։ Մեղադրանքը ոչ այլինչ է, քան վարչականքաղաքացիական ընթացակարգով զարգացող բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու ամոթալի փորձ»,- ասել է Խումարյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Գարեգին Խումարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասով։

Ռազմագերիներ