02 Սեպ
2025
35° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուղիղ տեքստով ասում են՝ «Ալիևը կջղայնանա»․ Արթուր Վանեցյանի ճեպազրույցը՝ կետերով

Ուղիղ տեքստով ասում են՝ «Ալիևը կջղայնանա»․ Արթուր Վանեցյանի ճեպազրույցը՝ կետերով

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Եռաբլուրում մասնակցել է «Արցախի կանչը» հուշարձանի բացմանը, որը բացվել է նրա ընտանիքի միջոցներով․ նպատակն այն է, որ անգամ հարազատների գերեզմանների զրկված արցախցիները այցելելու հուշարձան ունենան։

Վանեցյանի ճեպազրույցը կետերով ներկայացնում ենք ստորև․

  • Քայլեր են ձեռնարկվում Արցախի էջը մշտապես փակելու ուղղությամբ, բայց ես վստահ եմ, որ այդ էջը փակել հնարավոր չէ։
  • Այսօրվա միջոցառմանը իշխանությունը փորձել է խոչընդոտել, սկզբից բանավոր զգուշացրել են, որից հետո սպառնացել են ուժ կիրառել, հետո հասկացել են, որ դա սխալ կլինի իրենց կողմից, փոքր վատություն են արել՝ լույսերն անջատել են, որ բարձրախոս չտեղադրվի և մարդիկ իրենց սրտի խոսքը չասեն։ Ուղիղ տեքստով ասում են՝ «Ալիևը կջղայնանա»։
  • Հուշարձանի ստեղծման պատճառն այն է, որ տեղահանված արցախցիները անգամ հարազատների գերեզմաններին այցելելուց են զրկված։ Մարդիկ գերեզման չունեն, զրկվել են տնից, տեղից, ընտանիքից, անգամ գերեզման չունեն։
  • Նիկոլ Փաշինյանի գոյությունն է սպառնալիք Հայաստանի և Արցախի համար, Արցախի՝ այսօր չլինելը դրա ապացույցն է։ Ով կասի՝ խաղաղղությանը դեմ է՝ հոգեկան խանգարումներ ունեցող մարդ է։ Այլ հարց է՝ ինչ է առաջարկում այս իշխանությունը մեզ: Խաղաղության օրակարգն ինչի՞ հաշվին է կյանքի կոչվում։
  • Ամբողջ ընդդիմության քայլերը մեկնաբանել չեմ կարող, այսօրվա հանրահավաքին անպայման մասնակցելու եմ։ Վերջին 5-6 տարում չի եղել հանրահավաք, որին չմասնակցեմ։

 

Ռազմագերիներ