02 Սեպ
2025
35° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչ» հուշակոթողը․ ի՞նչ է խորհրդանշում այն

Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչ» հուշակոթողը․ ի՞նչ է խորհրդանշում այն

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում բացվում է «Արցախի կանչ» անունը կրող հուշարձանը։

Հուշարձանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը տեղի ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 24-ին: Հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում հուղարկավորվածների և 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը:

Հուշակոթողը կառուցվել է Արթուր Վանեցյանի ընտանիքի անձնական միջոցներով։

«Մարդիկ գերեզման չունեն։ Սա կառուցվել է հոգու մխիթարության համար, ժամանակավոր է՝ մինչև վերադառնանք Արցախ»,- ասել է Վանեցյանը։

Հուշակոթողի ճարտարապետը Միքայել Սարգսյանն է։ Տարածքը, որի վրա մշակվել է նախագիծը, կազմում է մոտ 500 քմ, բուն կոթողը 6 մետր բարձրության ունի։

 

Ռազմագերիներ