
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցների լուծարման որոշումը
Ողջունում ենք որոշումը՝ փակել Մինսկի խումբը և լուծարել դրա հետ կապված կառույցները. հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
«Այս պատմական որոշումն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարևոր հանգրվաններից մեկը հանդիսացավ»,-նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց՝ փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները: