02 Սեպ
2025
35° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առանց պատերազմի արցախցիների վերադարձի հնարավորություն կա, բայց իշխանափոխությունից հետո․ Մերուժան Տեր-Գուլանյան

Առանց պատերազմի արցախցիների վերադարձի հնարավորություն կա, բայց իշխանափոխությունից հետո․ Մերուժան Տեր-Գուլանյան

Հավերժական հայի անմահությունն է հայի խորհուրդը, լուսավոր տղերքի, որ զոհվեցին մեզ համար։ Բոլոր նրանց հիշատակն է, ում շիրիմները մնացին Արցախում և հարազատները մոմ վառելու, խոնարհվելու հնարավորություն անգամ չունեն․ Եռաբլուր զինվորական պանթեոնում ասել է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր Գուլանյանը՝ խոսելով «Արցախի կանչը» հուշակոթողի բացման մասին։

«Մենք վերադարձնելու ենք ամեն ինչ, արցախցին պետք է գնա Արցախում ապրելու։ Պատերազմ չի լինելու, կգան մարդիկ, որոնք բանակցություններով կանեն ամեն ինչը և արցախցին կվերադառնա Արցախ։ Երանի, որ իրենք վերադառնան իրենց կորցրածի, իրենց շիրիմների կողքը, իրենց տներում ապրեն»,-ասել է նա։

Մտավորականի համոզմամբ՝  արցախցիների վերադարձի հնարավորություն կա՝ իշխանափոխությունից հետո։

«Մեր իշխանությունների մասին չեմ ուզում խոսել, որովհետև իրենք նույնիսկ Արարատն են ուրանում, ինչի՞ մասին է խոսքը։ Մեր ժողովրդին ո՛չ Ալիևները, ո՛չ Էրդողանները, ո՛չ Իսրայելը կամ Անգլիան, ինչքան էլ դավեր նյութեն, անհնար է կարողանան ոչնչացնել, ինչպես ուզում էին անել և հիմա էլ են ուզում անել։ Դա անհնարին է։ Հայը հավերժական է և իր խնդիրներն ինքն է լուծելու»,-եզրափակել է մտավորականը։

 

Ռազմագերիներ