02 Սեպ
2025
35° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հիշատակի օրերին մենք մեզնից փախչում էինք, հիմա մեր ցավերի մասին խոսելու վայր ունենք․ արցախցիներ

Հիշատակի օրերին մենք մեզնից փախչում էինք, հիմա մեր ցավերի մասին խոսելու վայր ունենք․ արցախցիներ

Մենք կորցրեցինք ամեն ինչ՝ տուն, տեղ, շիրիմներ։ Հիշատակի օրերին մենք մեզնից փախչում ենք, շվարած մնում, իսկ այսօր մենք մեր ցավերի մասին խոսելու վայր ունենք։ Այսօր «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը։

«Սա մեզ համար մխիթարության վայր է, սա սրբավայր է սրբավայրում։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, նախաձեռնողներին»,- ասել է Ասրյանը։

Նա շնորհավորել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ։

Արցախի 2016 և 2020 թվականներին իր երկու զավակներին կորցրած Միքայել Հաջյանը ևս շնորհավորել է 34-րդ տարեդարձն ու սպասելու, գործելու խորհուրդ տվել։

«Նրանք, որ վերադարձան վահանի վրա կամ վահանով,  կապահովեն վերադարձը։ Նրանք չէին մտածում, որ արտաքին թշնամու կողքին կար թիկունքի, ներսի թշնամին։ Նրանց պլանավորած պարտության մատնեցին՝ չնայած մինչև վերջին շունչը կռվելուն»,- ասել է Միքայել Հաջյանը։

Անհետ կորածների հարազատների համար ամեն րոպեն սպասումի րոպե է՝ հուշակոթողի բացման ժամանակ ասել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին բենզինի պայթունի անհետ կորած Դավիթ Գրիգորյանը մայրը՝ Ալյոնա Գրիգորյանը։

«Մեր ցավը միայն մերը չէ, բոլորինս է։ Այս համալիրը մեզ համար տուն է, մինչև գտնենք որդուս»,- ասել է Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր բացվում է «Արցախի կանչ» անունը կրող հուշարձանը։

 

Ռազմագերիներ