02 Սեպ
2025
35° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համոզված եմ՝ հավաքական վերադարձն իրականություն է դառնալու․ Սամվել Շահրամանյան

Համոզված եմ՝ հավաքական վերադարձն իրականություն է դառնալու․ Սամվել Շահրամանյան

Ցավոք, մենք հայտնվել ենք դաժան իրականության մեջ և Արցախը համարվում է թոկ ՀՀ-ի վզին որից պետք էր ազատվել, որպեսզի ստանան հնարավորություն պահպանել ՀՀ ինքնիշխանությունը․ Եռաբլուր զինվորական պանթեոնում «Արցախի կանչը» հուշակոթողի բացմանն ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Այստեղ հանգչող մարդիկ պայքարել են հանուն Արցախի, բայց նրանց հարազատները՝ հազարավոր արցախցիներ, իրենց հայրենիքում համարվում են փախստական»,- ասել է նա։

Նախագահը նշել է, որ տարբեր հանդիպումներից հասկացել են՝ Եռաբլուրում այսպիսի հուշարձան ունենալու անհրաժեշտություն կա, որը նվիրված կլինի Արցախի գոյապայքարի բոլոր նվիրյալներին, նվիրրված կլինի ՊԲ պահեստի պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակին, Արցախում մնացած մեր շիրիմներին։

«Այս հուշակոթողը դառնալու է նոր սրբավայր ոչ միայն արցախցիների համար։ Մենք անպայման մտքում պետք է պահենք հավաքական մեր վերադարձի հույս ու հավատը։ Ես համոզված եմ, որ մի օր դա իրականություն է դառնալու»,- եզրափակել է Շահրամանյանը։

Ռազմագերիներ