02 Սեպ
2025
34° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը պետք է դադարեցնի պատերազմը Գազայում. Թրամփ

Իսրայելը պետք է դադարեցնի պատերազմը Գազայում. Թրամփ

Իսրայելը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը Գազայում, քանի որ դա վնասում է երկրի հեղինակությանը. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Daily Caller-ի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ Կոնգրեսում Իսրայելին անվերապահ աջակցությունը «անցյալի բան է»։

«Նրանք ստիպված են լինելու դադարեցնել այս պատերազմը։ Դա վնասում է Իսրայելին։ Դրանում կասկած չկա։ Նրանք կարող են հաղթել պատերազմում, բայց չեն հաղթում հասարակայնության հետ կապերի ոլորտում։ Իսրայելն ուներ ամենահզոր լոբբին Կոնգրեսում, քան որևէ ընկերություն, կորպորացիա կամ ազգ։ Ամենահզորը Իսրայելն էր։ Այսօր Իսրայելը չունի այդ հզոր լոբբին», – նշել է Թրամփը։

Daily Caller-ի մարտ ամսին անցկացված հարցման համաձայն՝ երիտասարդ հանրապետականների 50%-ը բացասական կարծիք ունի Իսրայելի մասին։ Նախագահը խոստովանել է, որ տեղյակ է դրա մասին։

 

Ռազմագերիներ