02 Սեպ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պակիստանի և ՀՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ կոմյունիկեի ստորագրումը դրական քայլ է․ Իրանի ԱԳՆ

Պակիստանի և ՀՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ կոմյունիկեի ստորագրումը դրական քայլ է․ Իրանի ԱԳՆ

Իրանը Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ կոմյունիկեի ստորագրումը համարում է դրական քայլ։ Այս մասին հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Մենք լավ հարաբերություններ ունենք Պակիստանի և Հայաստանի հետ։ Մենք հույս ունենք, որ մեր երկու հարևանների միջև հարաբերությունների հաստատումը կհանգեցնի տարածաշրջանի երկրների ամրապնդմանը», – նշել է Բաղային։

Նշենք, որ Պակիստանի և Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները կոմյունիկե են ստորագրել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։

Ռազմագերիներ