02 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախը 5 անգամ վերականգնել է պետականությունը, 6-րդ անգամ էլ կվերականգնենք․ Աբրահամ Գասպարյանի ելույթը՝ կետերով

Արցախը 5 անգամ վերականգնել է պետականությունը, 6-րդ անգամ էլ կվերականգնենք․ Աբրահամ Գասպարյանի ելույթը՝ կետերով

Արցախ հավաքական վերադարձը հնարավոր է․ այսօր, վաղը, թե 10 տարի հետո մենք դա անելու ենք․ Արցախի անկախության 34-րդ տարեդարձի հանրահավաքի ընթացքույ ունեցած ելույթում նշել է Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյան։ Նրա ելույթը կետերով ներկայացնում ենք ստորև․

  • Մեզ փորձում են արհեստական օրակարգերով կերակրել, թե հայրենիքն ու պետությունը հակադրվում են։ Մեզ համոզում են, որ մենք ապրելու ենք խաղաղ․ սու՛տ է, կեղծիք է, քաղաքական շառլատանություն է, որովհետև առանց Արցախ Սյունիքն է վտանգված, Երևանն ու հայկական գոյությունն է վտանգված։ Արցախ անհատական վերադարձը դատապարտելի է։
  • Արցախը ենթարկվել է էթնիկ զտման, ցեղասպանության փորձի, հայրենազրկման։ Մեզ մեղադրում են պատերազմ հրահրելու համար, ասում են՝ բոլոր նրանք, ովքեր Արցախ վերադարձի մասին են խոսում, պատերազմ են ուզում․ճղճիմ մանիպուլյացիա է։ Այս հրապարա՛կն է խաղաղություն ուզում։ Իշխանության աթոռին թառած ոհմակը ինքն է պատերազմ հրահրում՝ իր անհավասարակշիռ դիվանագիտությամբ և հայակործան քաղաքականությամբ։
  • Որքան հայը ոգեղեն է, որքան սպառող չէ, այնքան խաղաղության և անվտանգության հարցում ունի ամուր հավատք։ Այս հրապարակից կոչս միջազգային հանրությանն ու բոլոր նրանց, ովքեր մոլորված են խաղաղության և պատերազմի այլընտրանքի կամ դիլեմայի մեջ՝ Հայաստանը, Արցախը և Սփյուռքն ինքնության հարցում ունեն միասնական դիրքորոշում։
  • Ոչ ոքի մտքով չանցնի, որ Արցախ վերադարձն անհնար է։ Արցախ հավաքական վերադարձը հնարավոր է․ այսօր, վաղը, թե 10 տարի հետո մենք դա անելու ենք։
  • Հայաստանում գործող բոլոր քաղաքական միավորները պարտավոր են իրենց ծրագրերում հստակ դիրքորոշում արտահայտել Արցախ հավաքական վերադարձի և մեր ժողովրդի արցախցի հատվածի խլված իրավունքների վերականգնման վերաբերյալ քաղաքական հստակ դիրքորոշում արտահայտել։
  • Արցախ հավաքական վերադարձը պիտի դառնա հայության ինքնության նոր ձևակերպումների ամենաանհրաժեշտ ատրիբուտը։ Հայ ժողովուրդը սնանկ չէ ո՛չ մտոք, ո՛չ  կազմակերպչական առումով։ 400 տարի շարունակ Արցախը ենթարկվել է զավթիչների, 5 անգամ վերականգնել է պետականություն, չենք խորշի 6-րդ անգամ վերականգնել այն։ Արցախ անկախ պետություն ունենալը ոչ մի հայի երազանքը չի եղել, Մայր Հայաստանին վերընձյուղվելը, Մայր Հայաստանին միանալն է եղել մեր պայքարի նպատակը։
  • Բոլոր նրանց, ովքեր փորձելու են վերջ տալ Հայաստանի երրորդ Հանրապետությանը, պատասխանը մեկն է լինելու՝ երաշխավորված անվտանգությամբ դեպքի հայրենիք Արցախ վերադարձը արվելու է հզոր դիվանագիտական ջանքեր գործադրելով, Սփյուռքի, Հայաստանի և Արցախի ջանքերը վերամիավորելով, ռեսուրսները ճիշտ գնահատելով․ և ամենակարևորը, երբեք հավատքը վաճառքի չհանելով, և Արցախ բառը մանրադրամ չդարձնելով։
  • Գուցե այսօր տոնական հանդերձանք չունի Արցախը, բայց վստահեցնում եմ, որ հարյուր հազարավոր հայության, աշխարհասփյուռ հայության համար պատմական պատմական պահը գալու է, և մենք դա լավագույնս ենք գործածելու։ Բոլորիդ մաղթում եմ առույգ սիրտ, համբերություն, հավատք՝ մեր խլված իրավունքները երբևէ վերադարձնելու ակնկալիքով։ Պի՛նդ եղեք։

Ռազմագերիներ