03 Սեպ
2025
31° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պեկինը ռազմական շքերթ է անցկացրել

Պեկինը ռազմական շքերթ է անցկացրել

Պեկինի գլխավոր՝ Տյանանմեն հրապարակում տեղի է ունեցել ռազմական շքերթ՝ նվիրված ճապոնական զավթիչների դեմ չին ժողովրդի դիմադրության պատերազմին և Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Այս միջոցառմանը հրավիրվել է 26 երկրի ղեկավար, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշվում է, որ Չինաստանի նախագահը կարևոր ելույթ է ունեցել, որին էլ հաջորդել է զորահանդեսը:

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը շքերթի ժամանակ ցուցադրել է իր ռազմական հզորությունը, մասնավորապես՝ հրթիռային առաջադեմ մշակումները, սեփական արտադրության անօդաչու սարքերը և տանկերը։ Հրապարակով անցել է մոտ 40 հազար զինծառայող և ավելի քան 500 միավոր տեխնիկա։

Շքերթի ժամանակ ցուցադրվել է սպառազինության առաջատար նմուշները, այդ թվում՝ ավիացիոն, հրթիռային, ցամաքային և ծովային տեխնիկա։

Այն բաղկացած է 14 կազմավորումներից, որոնք խորհրդանշում են 14 տարվա հակամարտությունը: Միջոցառումը կբացի 80 շեփորահարներից բաղկացած կազմավորումը՝ Հաղթանակի 80-ամյակի խորհրդանիշը:

Ռազմագերիներ