03 Սեպ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հս. Կորեայի առաջնորդի դուստրը առաջին անգամ մասնակցել է արտասահմանյան այցի

Հս. Կորեայի առաջնորդի դուստրը առաջին անգամ մասնակցել է արտասահմանյան այցի

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այս շաբաթ այցելել է Պեկին՝ իր դեռահաս դստեր հետ, ինչը դարձել է նրա առաջին հանրային արտասահմանյան այցը. գրում է Sky News-ը: Սա նոր խոսակցությունների առիթ է դարձել, թե նա նա կարող է լինել երկրի ապագա ղեկավարի հավանական թեկնածուն։

Չնայած նրա անունն ու տարիքը երբեք չի հրապարակել, բայց հարավկորեական հետախուզությունը վստահ է, որ խոսքը վերաբերում է Կիմ Ջու Էին, որի մասին առաջին անգամ նշել էր ամերիկացի նախկին բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը դեռ 2013-ին։

Կիմ Չեն Ընն ու դուստրը Չինաստան են ժամանել զրահապատ գնացքով։ Նրանք մասնակցել են Չինաստանի կազմակերպած մեծ ռազմական շքերթին, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակին:

Փորձագետների խոսքով՝ Ջու Էին ներկայումս համարվում է որպես Հյուսիսային Կորեայի ապագա ղեկավարի հիմնական հավանական թեկնածու։

«Նա ստանում է գործնական փորձ և շփվում է արտասահմանյան ղեկավարների ու ազդեցիկ շրջանակների հետ, ինչը կարող է օգտակար լինել ապագայում», – նշել է Վաշինգտոնում գործող «Սթիմսոն» կենտրոնի մասնագետ Մայքլ Մադենը։

Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Կիմի դուստրը ուղեկցել է նրան արտասահման։ Մինչ այդ նա արդեն սկսել էր հաճախել բարձր մակարդակի միջոցառումների՝ ներառյալ դիվանագիտական հանդիպումների։

Հարավկորեական հետախուզության գնահատմամբ՝ նա ամենահավանական ժառանգորդն է, թեև դեռևս հարցական է մնում, թե արդյոք կհաջողվի գլխավորել տղամարդկանցով գերիշխող կառավարման համակարգը։

Ռազմագերիներ