
Իսրայելի օդային հարվածները ավերում են Գազան
Իսրայելական բանակի հարձակումները Գազայում չեն դադարում. գրում է Al Jazeera-ն։ Այս գիշեր միայն ավելի քան 50 պաղեստինցի է սպանվել, այդ թվում՝ հերթում օգնության սպասող քաղաքացիներ։
Իսրայելը փորձում է վերահսկողություն հաստատել քաղաքի ամենախիտ բնակեցված կենտրոնում, որտեղ ապրում է մոտ 1 միլիոն մարդ։
Երեքշաբթի Գազայում զոհվել է առնվազն 105 պաղեստինցի, երբ Իսրայելը հարվածել է խիտ բնակեցված թաղամասերին, հատկապես ալ-Սաբրա թաղամասին, որը մի քանի օր շարունակ հիմնական թիրախում է եղել։
Զոհվածներից առնվազն 32-ը մահացել են օգնություն ստանալու ընթացքում։
Հարձակումները ուժեղացել են այն պահին, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատերազմի «որոշիչ փուլում» է և պատրաստվում է գրավել Գազան, չնայած միջազգային դատապարտումներին։