
Թրամփը Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրում է դավադրություն ծրագրելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում կայացած ռազմական շքերթը, մեղադրել է Ռուսաստանին, Չինաստանին և ԿԺԴՀ-ին Միացյալ Նահանգների դեմ դավադրություն կազմակերպելու համար։
«Գլխավոր հարցը, որին պետք է պատասխանել, այն է, թե արդյոք նախագահ Սի Ծինպինը կհիշատակի այն հսկայական աջակցությունը և «արյունը», որը Միացյալ Նահանգները տրամադրել է Չինաստանին՝ օգնելու նրան ազատություն ձեռք բերել շատ թշնամական օտարերկրյա զավթիչից։ Մեծ և երկար տոնական օր եմ մաղթում նախագահ Սիին և Չինաստանի հրաշալի ժողովրդին։ Ուղարկեք իմ ամենաջերմ մաղթանքները Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին՝ չնայած նրանք դավադրություն են կազմակերպում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ», – գրել է Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։
Սի Ծինպինը, ելույթ ունենալով Պեկինում կայացած ռազմական շքերթում, չի հիշատակել Միացյալ Նահանգները, բայց շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին՝ հաղթանակի հարցում իրենց ներդրման համար։
Միևնույն ժամանակ, Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ սպառնալիք չի տեսնում Չինաստանի և Ռուսաստանի առանցքի հնարավոր ձևավորման մեջ՝ ընդդեմ Վաշինգտոնի շահերի։