
Պուտինը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի նախագահին՝ Ուկրաինայում հյուսիսկորեացիների քաջության համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռվող իր զորքերի քաջության համար․ գրում է BBC-ն։
Հիշեցնենք, որ երկու երկրների առաջնորդները հանդիպել են չորեքշաբթի Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի կապակցությամբ Չինաստանի կազմակերպած ամենամեծ ռազմական շքերթներից մեկի ժամանակ։
Նշվում է որ սա առաջին դեպքն էր, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդը մասնակցում էր համաշխարհային առաջնորդների միջազգային հանդիպման․ նա հազվադեպ է լքում Հյուսիսային Կորեան և սովորաբար առաջնորդների հետ հանդիպում է միայն երկկողմ ձևաչափով։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև երկկողմ հարաբերությունները բարեկամական են, և որ Փհենյանի զինվորականները օգնել են ազատագրել Կուրսկի շրջանը։