04 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը Մինսկի խմբի լուծարումը համարում է արդարացված․ Զախարովա

Ռուսաստանը Մինսկի խմբի լուծարումը համարում է արդարացված․ Զախարովա

Ռուսական կողմն արդարացված է համարում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խումբը լուծարելու որոշումը. հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է այս որոշման կայացմանը՝ հիմնվելով կոնսենսուսի կանոնի վրա։ «Մենք այս քայլը համարում ենք արդարացված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները», – նշել է նա։

«Մինսկի ինստիտուտների կրճատման նախաձեռնությունը Հայաստանինը և Ադրբեջանինն է։ Այս պետությունների ԱԳ նախարարները օգոստոսի 11-ին համապատասխան առաջարկով դիմել են ԵԱՀԿին՝ հաստատելով, որ Բաքուն և Երևանն այլևս Մինսկի խմբի գործիքակազմի կարիքը չունեն։ Հիշեցնեմ, որ Մինսկի խմբի աշխատանքի ողջ ընթացքում ռուսական համանախագահությունը գործադրել է բոլոր ջանքերը՝ լուծելու Ադրբեջանի և Հայաստանի՝ բարեկամ ժողովուրդների հաշտեցման շահերից ելնելով դրված խնդիրները», – հիշեցրել է Զախարովան։ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը մեկնարկել է 1992 թվականին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Դրա հիմնական տարրը Մինսկի խումբն էր, որի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆն և Ֆրանսիան։

Ռազմագերիներ