04 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին խաղաղության ուղղությամբ հաջորդ քայլերի գործնական իրականացման համար

ԵՄ-ը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին խաղաղության ուղղությամբ հաջորդ քայլերի գործնական իրականացման համար

ԵԽ-ում ԵՄ պատվիրակությունը ողջունել է օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված համաձայնագիրն՝ անվանելով այն «նշանակալի առաջընթաց տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու գործում»։

«Այժմ կարևոր է ապահովել համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը։ Անցյալ տարվա մարտին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների ավարտից հետո սա կարևոր և վճռական հաջորդ քայլն է դեպի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի։ Կիրառվելուց հետո համաձայնեցված քայլերը, ենթադրվում է, դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա և կնպաստեն հակամարտության ժառանգությամբ բաժանված հասարակություններին կայուն խաղաղությանը և համատեղ բարգավաճմանը մոտեցնելուն։ Մենք նկատում ենք, որ այս կարևոր ընթացքը պահպանվում է՝ հաշվի առնելով նաև գլխավոր քարտուղար Բերսեթի կողմից հաստատված այն փաստը, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին, երբ նրանք շրջում են իրենց համատեղ պատմության այս էջը։ ԵՄ-ը լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին և տարիներ շարունակ աշխատել է երկու կողմերի և մեր միջազգային գործընկերների հետ՝ երկարատև խաղաղության պայմաններ ստեղծելու համար։ Մենք շարունակում ենք պատրաստ լինել գործընկերների հետ համագործակցել լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ տրամադրելով լրացուցիչ աջակցություն և փորձագիտական կարծիք, այդ թվում՝ հաջորդ քայլերի գործնական իրականացման համար», – նշվել է հայտարարության մեջ, որին միացել են Ալբանիան, Անդորրան, Բոսնիան և Հերցեգովինան, Վրաստանը, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը։

 

Ռազմագերիներ