04 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն արգելել է Մակրոնին մուտք գործել Իսրայել

Նեթանյահուն արգելել է Մակրոնին մուտք գործել Իսրայել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մուտքը երկիր՝ սեպտեմբերին ՄԱԿի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին հայտարարությունից հետո․ հաղորդում է իսրայելական Channel 13-ը։

Ավելի վաղ Միացյալ Նահանգները որոշել էր վիզաներ չտրամադրել ՄԱԿի Գլխավոր ասամբլեայում պաղեստինցի ներկայացուցիչներին։ Մակրոնը քննադատել էր այս քայլը՝ այն անվանելով անընդունելի։

Հեռուստաալիքը նշում է, որ ավելի ուշ Ֆրանսիայի նախագահը ցանկություն էր հայտնել այցելել Իսրայել, սակայն Նեթանյահուն ասել էր, որ Մակրոնին այնտեղ չեն ընդունի, մինչև նա չվերանայի իր դիրքորոշումը։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահը շատ մտահոգված է Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչների համար ԱՄՆ վիզաների տրամադրմամբ։ Նա մեղադրել է Մակրոնին տարածաշրջանում կայունությունը խաթարելու մեջ։

Ռազմագերիներ