
Ադրբեջանի հետ ՌԴ-ի տնտեսական հարաբերությունները զարգանում են կայուն և ըստ նախապես սահմանված ծրագրերի. Օվերրչուկ
Ռուսաստանի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները զարգանում են հաջողությամբ։ Կողմերը հանդիպումներ են ունեցել նաև Չինաստանում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի ընթացքում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Տնտեսական ոլորտում հարաբերությունները զարգանում են շատ լավ։ Մենք մշտապես պահպանում ենք կապերը։ Ակտիվ շփումներ ունեցանք նաև ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Այսպիսով՝ Ադրբեջանի հետ մեր տնտեսական հարաբերությունները զարգանում են կայուն և ըստ նախապես սահմանված ծրագրերի», – նշել է նա։