
Եկե՛ք նրան չափազանց լուրջ չընդունենք․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Պուտինի մասին
Օտարերկրյա զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցն այն հարցը չէ, որը Ռուսաստանը կարող է որոշել։Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ մեկնաբանելով Ռուսաստանի բողոքը Եվրոպայից Ուկրաինա ռազմական կոնտինգենտի հնարավոր ուղարկման դեմ։
«Ինչո՞ւ մեզ պետք է ընդհանրապես հետաքրքրի Ռուսաստանի կարծիքը։ Ուկրաինան ինքնիշխան պետություն է։ Ռուսաստանը իրավունք չունի նրա փոխարեն որոշում կայացնել։ Դա նրան չի վերաբերում։ Եթե Ուկրաինան ցանկանում է իր տարածքում ընդունել ռազմական ուժեր, որոնք կապահովեն իր անվտանգությունը և կաջակցեն խաղաղության համաձայնագրին, ապա դա նրա որոշումն է։ Ուրիշ ոչ ոք իրավունք չունի միջամտելու», – ընդգծել է Ռյուտեն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանությունը չպետք է գերագնահատել։
«Եկե՛ք նրան չափազանց լուրջ չընդունենք», – հավելել է նա։