
91 տարեկանում մահացել է իտալական նորաձևության արքա Ջորջիո Արմանին
Մահացել է իտալական նորաձևության արքա Ջորջիո Արմանին․ գրում է Reuters գործակալությունը։
«Անսահման վշտով Armani Group-ը տեղեկացնում է իր ստեղծողի, հիմնադրի և անխոնջ շարժիչ ուժի՝ Ջորջիո Արմանիի մահվան մասին», – ասվում է նորաձևության տան հայտարարության մեջ։
91-ամյա Արմանին ժամանակակից իտալական ոճի և նրբագեղության խորհրդանիշն էր։ Նա համատեղում էր դիզայների տաղանդը գործարարի հմտության հետ՝ ղեկավարելով մի ընկերություն, որի տարեկան շրջանառությունը կազմում էր մոտ 2.3 միլիարդ եվրո։
Հայտնի որպես «Re Giorgio»՝ Արքա Ջորջիո, դիզայները վերահսկում էր իր հավաքածուի և բիզնեսի յուրաքանչյուր մանրուք՝ գովազդից մինչև մոդելների սանրվածքը։