05 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն «կպայթեցնի» օտարերկրյա հանցավոր խմբավորումներին

Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն «կպայթեցնի» օտարերկրյա հանցավոր խմբավորումներին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում «կպայթեցնի» օտարերկրյա հանցավոր խմբավորումները, հնարավոր է՝ համագործակցելով այլ երկրների հետ. գրում է BBC-ն։

«Նրանք կօգնեն մեզ գտնել ու պայթեցնել այդ մարդկանց, եթե դա անհրաժեշտ լինի»,- ասել է Ռուբիոն Էկվադոր կատարած այցի ժամանակ։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն Էկվադորի երկու խոշորագույն հանցավոր խմբավորումներին՝ «Լոս Լոբոսին» և «Լոս Չոներոսին», կճանաչի որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ։

Մեկնաբանությունները հնչել են Կարիբյան ծովում ամերիկյան ուժերի կողմից նավի վրա հարձակումից մի քանի օր անց։ Սպիտակ տունը հայտարարել է, որ գործողության հետևանքով սպանվել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող 11 անձ․ նրանց ինքնությունները չեն բացահայտվել։

 

Ռազմագերիներ