14 Մար
2026
5° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բանավեճ՝ ֆեյսբուքում․ ՔՊ-ական պատգամավորին դուր չի եկել Թաթոյանի՝ «արևմտյան ադրբեջանցիների» վերաբերյալ գրառումը

Բանավեճ՝ ֆեյսբուքում․ ՔՊ-ական պատգամավորին դուր չի եկել Թաթոյանի՝ «արևմտյան ադրբեջանցիների» վերաբերյալ գրառումը

«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 3-ին, գրառում էր կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանում մարդկանց Հայաստանում բնակության պատրաստվելու վերաբերյալ։ Նա գրառումը կոչել է ՔՊ-ական իշխանության պրոպագանդայի հակառակ կողմը։

«Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են, որ արդեն ավարտել են Հայաստան բնակության գալու համար 100.000-ից ավելի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը, և գրանցումը շարունակվում է»,- գրել էր Թաթոյանը։

Այս գրառումից հետո ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պատասխան գրառում է արել՝ շնորհավորելով Թաթոյանին «նոր պաշտոն» ստանձնելու համար։

««Փաստորեն «Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են» ասելով՝ Արման Թաթոյանը իր ստատուսը նկատի ուներ: Մնում է հասկանալ, թե ՀՀ նախկին ՄԻՊ-ը ի՞նչ պաշտոն է ստացել Ադրբեջանում»,- գրել է Գաբրիելյանը։

Այս գրառման մեկնաբանությունում քաղաքացիները երկու մասի են բաժանվել` կողմ և դեմ:

Արման Թաթոյանը տևական ժամանակ ահազանգում է՝ կա խնդիր։ Նա գրառումներին կցել է ID-ի հիշեցնող փաստաթուղթ, որտեղ նշված է ադրբեջանցու «Արևմտյան Ադրբեջանի» ինչ-որ տարածքից լինելու մասին։ Այդ տարածքները Հայաստանի Հանրապետության սուվերեն հատվածներից են։

«Այսինքն` ադրբեջանական իշխանությունը նույն կերպ շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որի անվան տակ ենթադրվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Այս ծրագրի վերջնական նպատակն է Հայաստանում ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխությունը և Հայաստանի ամբողջական զավթմանը հասնելը»,- գրել է Թաթոյանը։

Սիսակ Գաբրիելյանը պատասխան գրառման տակ օգտատերերից մեկը հարցրել էր՝ ինչպե՞ս են պատկերացնում հարցի լուծումը՝ խնդի՞ր է, թե՞ ոչ, Սիսակյանը չի արձագանքել։

Մինչդեռ ABC media-ն շաբաթներ առաջ հարցազրույց էր արել ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Հարցին՝ ինչպես են գնահատում Ադրբեջանի նման քաղաքականությունը հատկապես ԱՄՆ-ում նախաստորագրված խաղաղության հռչակագրից հետո, ասել էր․ «Եթե խոսքը վերաբերում է խաղաղություն հաստատելուց հետո միմյանց տարածքներում հանգիստ ապրելուն, ողջունելի է, եթե խոսքը մեր սուվերեն տարածքները օկուպացնելն է, անհանգստացնող»,- նշել է Հակոբյանը։

Ճշտող հարցին՝ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի գործունեությունից դատելով, ո՞ր քաղաքականությանն է ավելի մոտ Ադրբեջանի քայլերը, ՔՊ-ական պատգամավորը նշել է՝ ծանոթ չէ հրապարակված նյութին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ