06 Սեպ
2025
31° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծիծեռնակաբերդի նորոգման աշխատանքները դադարեցվե՞լ են․ պարզաբանում

Ծիծեռնակաբերդի նորոգման աշխատանքները դադարեցվե՞լ են․ պարզաբանում

Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում նորոգման աշխատանքները չեն դադարել։ Այս պահին ընթանում են շինհրապարակի կահավորման աշխատանքներն ու վարչական մասնաշենքի նորոգման աշխատանքները. ABC media-ին հայտնում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սերինե Մուրադյանը։

«Գիտամեթոդական խորհրդի հերթական նիստի ժամանակ քննարկվել է հուշահամալիրի մույթերի նորոգման ընթացքը։ Մոտ երեք ժամ տևած նիստից հետո որոշվել է ևս մեկ անգամ վերահաստատել գոյություն ունեցող նախագիծը՝ շարունակելով նորոգման ընթացքի մեջ գտնվող երեք մույթերի վերականգնումը»,-այս մասին հայտարարված է թանգարան-ինստիտուտի կայքում։

Հայտարարության մեջ ասված է, որ քննարկվել է նաև մյուս մույթերի նորոգման հարցը։ Առաջին երեքն ավարտին հասցնելուց հետո սկսվելու են մյուս երեքի նորոգման աշխատանքները։ Նիստում քննարկվել է նաև շինհրապարակի մաքրությունը պատշաճ կազմակերպելու հարցը։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե ժամանակավորապես դադարեցվել են Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի շինարարական աշխատանքները։ Նորոգման աշխատանքներ կատարող ընկերության ներկայացուցիչը պնդել էր, թե աշխատանքները դադարել են, որովհետև  աշխատանքների ընթացքում նոր խնդիրներ են առաջացել, որոնց մասին անհրաժեշտ են քնննարկումներ կազմակերպել։

 

Ռազմագերիներ