07 Հոկ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն շարունակում է սերտորեն կապված լինել ՌԴ-ի հետ, ինչն ապագայում կազդի նրա միջազգային հարաբերությունների և ռազմական ռազմավարության վրա․ միջազգային փորձագետներ

ՀՀ-ն շարունակում է սերտորեն կապված լինել ՌԴ-ի հետ, ինչն ապագայում կազդի նրա միջազգային հարաբերությունների և ռազմական ռազմավարության վրա․ միջազգային փորձագետներ

Վերջին իրադարձությունները մի շարք հարցեր են առաջացրել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ այն իրավիճակում, երբ հայկական տարածքը դարձել է ազդեցիկ և հակամարտող տարածաշրջանային և միջազգային տերությունների շահերի հատման վայր։ Այնուամենայնիվ, փորձագետները վստահ են, որ Երևանը չի կարողանա ազատվել ՌԴ-ից իր կախվածությունից։ Այս մասին, ինչպես փոխանցում է EADaily-ին գրել է հորդանանցի քաղաքագետ և Al Jazeera-ի հեղինակ Ֆահիմ Ալ-Սուրանին։

Այս հարցերը, ըստ նրա հոդվածի, ավելի հրատապ են դարձել այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, օգոստոսին խաղաղության համաձայնագիր են ստորագրել՝ վերջին 40 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ մի քանի պատերազմներից հետո։

Այս «աշխարհաքաղաքական փոթորկի կենտրոնում», ինչպես նշում է Ալ-Սուրանին, Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի ճակատագիրն է, որը Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է և Երևանի ու Մոսկվայի միջև անվտանգության գործընկերության հիմնական բաղադրիչը։

Ավելի վաղ մի շարք հայ պաշտոնյաներ հայտարարել էին Ռուսաստանի հետ անվտանգության հարաբերությունների խզման մասին, և այս ուղղությամբ առաջին քայլը ռուս սահմանապահների դուրսբերումն էր, որոնք 1990-ականներից ի վեր ապահովում էին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անվտանգությունը։ Սակայն, ըստ Ալ-Սուրանիի, Գյումրու ռազմաբազայի փակման հարցը «շարունակում է վիճելի մնալ»։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության փորձագետ Դմիտրի Բաբիչը նշել է, որ Հայաստանը բախվում է ներքին անկայունության և արտաքին ճնշման, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված է «պահպանել հավասարակշռությունը տարբեր ուժերի միջև՝ առանց վճռական քայլեր ձեռնարկելու, որոնք կարող են գրգռել կողմերից որևէ մեկին, այդ թվում՝ Ռուսաստանին»։

Նրա խոսքով՝ պարզ չէ, թե արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կհանգեցնի երկարատև խաղաղության, թե՞ շարունակվող վեճերը կխաթարեն փխրուն հավասարակշռությունը։ Հետևաբար, Բաբիչը վստահ է, որ Հայաստանի ղեկավարությունը չի շտապում պահանջել, որ Ռուսաստանը դադարեցնի իր ռազմական ներկայությունը իր տարածքում։

Բացի այդ՝ նա կարծում է, որ մինչ Երևանը փորձում է մանևրել Արևելքի և Արևմուտքի միջև՝ ձգտելով պահպանել անկախությունը բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, ռուսական ռազմաբազան մնում է Հայաստանի անվտանգության համակարգի հիմնական բաղադրիչը և Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության խորհրդանիշը։

Ռուս փորձագետ Անդրեյ Արեշևն, իր հերթին, ընդգծել է, որ բազայի հիմնական գործառույթը բացարձակապես ակնհայտ է դրա գտնվելու վայրից. այն գտնվում է Գյումրու արևմտյան ծայրամասում՝ «Հայաստանի երդվյալ թշնամի» համարվող Թուրքիայի հետ սահմանից 10 կիլոմետրից պակաս հեռավորության վրա։ Նրա կարծիքով՝ ռուսական բազան կմնա այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ ուժի մեջ է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը։

«Հայաստանը որևէ պատճառ չունի այն դուրս բերելու, քանի որ ռուսական ներկայությունը պահպանում է ուժերի և շահերի հավասարակշռությունը այնտեղ»,- հավելել է նա։

Ինչպես հիշեցրել է Ալ-Սուրանին, Հայաստանի ռազմական կախվածությունը Ռուսաստանից խոր արմատներ ունի։ Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է իր ռազմական տեխնիկայի մեծ մասը, այդ թվում՝ Առաջին և Երկրորդ ղարաբաղյան պատերազմների ժամանակ, ինչը մեծացրել է նրա կախվածությունը ռուսական ռազմական աջակցությունից։ Չնայած Երևանի՝ իր ռազմական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ջանքերին, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ, Հայաստանը շարունակում է սերտորեն կապված լինել Ռուսաստանի հետ՝ լայնածավալ ռազմական, տնտեսական և աշխարհաքաղաքական կապերի միջոցով։ Այս կախվածությունը, ըստ Ալ-Սուրանիի, կշարունակվի և ապագայում կազդի Հայաստանի միջազգային հարաբերությունների և ռազմական ռազմավարության վրա։

Ռազմագերիներ