
Փաշինյանի ինքնաթիռն անցել է Ադրբեջանի օդային տարածքով
Օգոստոսի 30-ին ՀՀ վարչապետի օդանավը Ադրբեջանի օդային տարածքով մեկնել է արտերկրյա այցի և սեպտեմբերի 6-ի առավոտյան վերադարձել. գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար և ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար»,- գրել է նա։