06 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պենտագոնը վերանվանվել է Պատերազմի նախարարություն. Թրամփը հրամանագիր է ստորագրել

Պենտագոնը վերանվանվել է Պատերազմի նախարարություն. Թրամփը հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Պաշտպանության նախարարությունը վերանվանել է Պատերազմի նախարարություն։

Թրամփը ստորագրել է նախարարության անվան փոփոխության հրամանագիրը։

Պենտագոնն այդպես է անվանվել մինչև 1947թ.։

«Ըստ իս՝ սա շատ ավելի համապատասխան անվանում է, հատկապես աշխարհում ստեղծված իրավիճակի լույսի ներքո։ Մենք ունենք աշխարհի ամենահզոր բանակը»,- հրամանագիրը ստորագրելուց առաջ հայտարարել է Թրամփը։

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հավելել է, որ սա «սոսկ վերանվանում չէ, այլ վերականգնում»։

Նա նշել է, որ երկրի զինված ուժերը «կանցնեն հարձակման, այլ ոչ թե միայն պաշտպանության», և, ինչպես ենթադրում է անվանափոխությունը, երկիրը «կպատրաստի մարտիկներ, այլ ոչ թե միայն պաշտպաններ»։

Ռազմագերիներ