
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը բխում է ՌԴ շահերից. Օվերչուկ
Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, դա բխում է և այնտեղ գտնվող երկրների, և Ռուսաստանի շահերից. հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
«Մենք դրան աջակցում ենք։ Ինչու՞։ Քանի որ նրանք մեր դաշնակիցներն են: Այդ երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին մենք соունենք միանգամայն նորմալ տնտեսական հարաբերություններ»,-ասել է նա։
Օվերչուկը նշել է, թե 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հռչակագիրը վերջ դրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմին և հարթեց տարածաշրջանում խաղաղության ճանապարհը:
«9-րդ կետն նախատեսում է այս երկրների միջև հաղորդակցությունների ապաշրջափակման և նորմալ տնտեսական հարաբերությունների հաստատման հարցի լուծման անհրաժեշտությունը»։