06 Սեպ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԷՑ-ի գործում կառավարության պաշտպանությունը՝ Foley Hoag LLP-ի միջոցով. ի՞նչ ընկերություն է և ի՞նչ գործերով է հայտնի այն

ՀԷՑ-ի գործում կառավարության պաշտպանությունը՝ Foley Hoag LLP-ի միջոցով. ի՞նչ ընկերություն է և ի՞նչ գործերով է հայտնի այն

ՀՀ կառավարությունը 2025 թվականի սեպտեմբերին փոխեց իր միջազգային փաստաբանական թիմը՝ ՀԷՑ («Հայաստանի էլեկտրական ցանցեր») ընկերության գործով Ստոկհոլմի արբիտրաժում։ Օգոստոսին կառավարության պաշտպանությունն իրականացնում էր Arnold & Porter ընկերությունը, որին էլ, 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլար հատկացնելու որոշում էր կայացրել ՀՀ կառավարությունը։

Այժմ, սակայն, գործը վստահվել է ամերիկյան Foley Hoag LLP ընկերությանը, որը մասնագիտացած է միջազգային արբիտրաժների և պետությունների ու խոշոր ներդրողների միջև վեճերի լուծման հարցում։

Սա Հայաստանի կառավարության և Foley Hoag LLP-ի առաջին համագործակցությունը չէ։ Ընկերությունը նախկինում ներգրավված է եղել մի շարք այլ միջազգային գործերում․

  • Ամուլսարի արբիտրաժային գործը – 2022 թվականին Դելավերում գրանցված Amulsar Investor Ventures LLC ընկերությունը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ կապված Ամուլսարի ոսկու հանքի շուրջ տևական հակասությունների հետ։ ՀՀ կառավարությունը կրկին դիմել է Foley Hoag LLP-ի ծառայություններին։ Գործի մանրամասները քննվում են ՄԱԿ-ի Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) արբիտրաժային պանելում, իսկ ադմինիստրատիվ աջակցությունը ապահովում է Permanent Court of Arbitration (PCA)-ն։

Կառավարությունը հրաժարվում է բացահայտել այս պայմանագրի արժեքը՝ նշելով, որ գործը ընթանում է «գաղտնիության պայմաններում»։

  • Armenia v. Azerbaijan և Azerbaijan v. Armenia գործերը – 2024 թվականի նոյեմբերի 12-ին Foley Hoag LLP-ի թիմը ներկայացրել է Հայաստանը Միջազգային դատարանում (ICJ)՝ նախնական առարկությունների քննության ժամանակ։ Դատարանը մերժել է Ադրբեջանի մի շարք պնդումներ և թողել է Հայաստանի հայցերը ուժի մեջ։
  • Sanitek-ի գործը – 2021 թվականին Հայաստանի կառավարությունը Foley Hoag LLP-ին վճարել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ լիբանանյան Sanitek ընկերության հետ արբիտրաժային վեճի լուծման համար։

Այսպիսով, Foley Hoag LLP-ը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության հիմնական միջազգային գործընկերը բարդ արբիտրաժային վեճերում։

Աղբյուրներ՝

Ռազմագերիներ