
Պուտինը կարող է գալ Կիև, բայց ես չեմ կարող գնալ Մոսկվա․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին մերժել է Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու առաջարկը.հայտարարել է Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում։
ABC News-ի փոխանցմամբ՝ Զելենսկին -ին ասել է, որ չի ընդունել Պուտինի առաջարկը՝ Մոսկվայում երկկողմ խաղաղության բանակցություններ վարելու վերաբերյալ. «Պուտինը կարող է գալ Կիև, բայց ես չեմ կարող գնալ Մոսկվա, քանի որ իմ երկիրը ամեն օր ենթարկվում է հրթիռային հարձակումների»։
Զելենսկիի խոսքով՝ պատերազմական իրավիճակում հանդիպել չցանկացող անձը կարող է անիրատեսական և անընդունելի առաջարկներ անել. «Դա նույնն է, թե ես պահանջեի, որ նա գա Կիև»։
Ուկրաինայի առաջնորդը կարծում է, որ Պուտինը նման առաջարկով փորձում է հետաձգել հանդիպումը։