
Իտալիայում վերջին հրաժեշտն են տալիս աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանիին
Իտալիայում վերջին հրաժեշտն են տալիս աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանիին։
Իտալացի հայտնի դիզայները մանկությունն ու պատանեկությունը անցկացնում է Իտալիայում։ Ծառայությունից վերադարձած Արմանին կյանքի վճռորոշ քայլ է կատարում՝ աշխատանքի անցնելով մ իտալացի հանրահայտ դիզայներ Նինո Չերուտիի մոտ՝ որպես օգնական։ 1947 թվականին՝ 40 տարեկանում, վաճառելով ավտոմեքենան և ընկերներից պարտքով գումար վերցնելով, Արմանիին հաջողվում է ներկայացնել իր ստեղծած հագուստը։ Արդեն 1975 թվականին գրանցում է Giorgio Armani ապրանքանիշը։ 1981 թվականին Ջորջիո Արմանին ստեղծում է նոր, երիտասարդական և փոքր-ինչ մատչելի հագուստի գիծ, որը կոչում է Emporio Armani։ Արմանիի ստեղծած բրենդն այսօր համաշխարհային հայտնիություն ունի։ Դիզայները մահացել է 91 տարեկանում։