
Մակրոն, մեզ քո պատերազմը պետք չէ․ ցույց՝ Փարիզում
Փարիզում տեղի է ունեցել զանգվածային ցույց, որի մասնակիցները պահանջել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Ֆրանսուա Բայրուի հրաժարականը։ Հաղորդում է TACC-ը՝ նշելով, որ մասնակիցների թիվը հասնում է հազարի։
Փարիզի փողոցներում հնչել են «Մակրոն, հրաժարական տուր», «Ոչ Եվրոպային», «Մակրոն, մեզ քո պատերազմը պետք չէ» կարգախոսները։ Նրանք նաև կոչ են արել կառավարության ղեկավարին պաշտոնանկ անել և դժգոհություն հայտնել կառավարության քաղաքականությունից, որը, նրանց կարծիքով, նպաստում է միայն որոշակի անհատների և խմբերի բարգավաճման աճին։ Նրանք մեղադրում են խորհրդարանի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Սենատին, ԵՄ բոլոր համաձայնագրերն ընդունելու մեջ, որի պատճառով Ֆրանսիան հայտնվել է իր ներկայիս իրավիճակում։